▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանում շարունակվում է եռամսյակային հաշվետվությունների ներկայացումը

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ավարտին շարունակվել է ըստ ոլորտների քաղաքապետարանի կառուցվածքային որոշ ստորաբաժանումների 2014 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքների հաշվետվությունների ներկայացումը:

Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը մասնավորապես ներկայացրել է առողջապահության,  առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման  և գովազդի, ինչպես նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի ու առաջին և զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի կողմից իրականացված աշխատանքների հաշվետվությունը:

Այնուհետ Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը ներկայացրել է քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքների հաշվետվությունները:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական, անշարժ գույքի կառավարման, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների պետերն էլ ներկայացրել են իրենց կողմից համակարգվող ոլորտներում այս տարվա առաջին եռամսյակում կատարված աշխատանքների հաշվետվությունները:

Ներկայացված բոլոր հաշվետվություններն ընդունվել են ի գիտություն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին