Հունիսի 3-ին, 15 անց 30-ի մոտ ուժեղ քամին պոկել է Հրազդանի քաղաքապետարանի շենքի տանիքի այն հատվածը,որտեղ տեղակայված էր Հրազդան հեռուստաընկերությունը: Հեռուստաընկերությունը կրել է մեծ վնասներ`պոկվել են ալեհավաքները ,մալուխները,իսկ աշխատասենյակներն ու տաղավարները ողողվել են անձրևաջրերով: Բացահայտվել է, որ տանիքի վերանորոգման աշխատանքներ հեռուստաընկերության հատվածում քաղաքապետարանի կողմից չի արվել: Մինչդեռ հեռուստաընկերությունը բազմիցս անդրադառնալով քաղաքի շենքերի տանիքների խնդիրներին`ահազանգել էր նաև քաղաքապետարանի շենքի տանիքի այն հատվածի վնասված լինելու մասին, որտեղ գտնվում է հեռուստաընկերությունը: Ի դեպ հեռուստաընկերությունը գտնվում է քաղաքապետարանի շենքի վերջին`7-րդ հարկում:
Աղբյուր` hrazdantv.am