Երևանի ավագանին հունիսի 24-ին նախ արտահերթ նիստում, հիմք ընդունելով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությանները, միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին, համաձայն որի ավելացվում են մայրաքաղաքի սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների աշխատակիցների աշխատավարձերը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն