Երևանի քաղաքապետարանն իր ավագանու նիստով այս տարի ևս, ինչպես ամեն տարի, զիջել է Հայաստանի նկարիչների միության անդամներին պատկանող արվեստանոցների համար նախատեսված գույքահարկը: Երևանի քաղաքապետարանին ներկայացվել է նկարիչների մոտ 100 հոգանոց ցուցակ:
Այս մասին tert.am-ին հայտնել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը՝ ավելացնելով. «Բնակֆոնդից արվեստանոցների գույքահարկը շատ ավելի բարձր է, որը իմ և նկարիչների կարծիքով՝ անթույլատրելի է, բայց էդպես է. մենք խնդրում ենք, ամեն տարի զիջում են»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում