▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանը վերադարձնում է վճարովի ավտոկայանատեղիների համար վճարված գումարները

Civilnet.am-ը գրում է, որ Վճարովի ավտոկայանատեղիների համար վճարած քաղաքացիները հետ կստանան վճարած գումարները: Այս լուրը հաստատել են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Ըստ ծառայության աշխատակցի` հետ կվերադարձվեն վճարված բոլոր գումարները, որոնք գանձվել են 1 ժամից մինչև 1 տարի կայանելու համար:

«Քանի որ օրենքի կիրառումը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 1-ը, մինչ այդ վճարում կատարած քաղաքացիները կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհանի» համակարգին և այնտեղ մանրամասն տեղեկատվություն` վերադարձման ընթացակարգի վերաբերյալ»,- տեղեկացրել են մամուլի ծառայությունից:

Առավել մանրամասն` այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին