▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանը «սուզման» վտանգի տակ` օր ու գիշեր ջրում են ու ջրում

Արդեն մի քանի օր է ` Երևանի քաղաքապետարանի շենքի հարակից գազոնի ջրցան սարքերը օր ու գիշեր աշխատեցնում են` այդպիսով փորձելով խանգարել ու խոչընդոտել ակտիվիստների նստացույցը:

Այս զավեշտալի փաստը համացանցի քննարկվող հիմնական թեմաներից է:

 

Ներկայացնենք այս առիթով համացանցի դիպուկ գրառումներից մի քանիսը:

 

1.Տարածե՛լ, Տարածե՛լ, Տարածե՛լ,

Երևանի քաղաքապետարանը շատ ՇՏԱՊ աշխատանքի է հրավիրում ջրասույզերի: Ցաանկալի է աշխատանքային փորձ՝ խոտերի մեջ սուզվելու բնագավառում: Հնարավոր է նաև դեպքեր լինեն, որ խեղդալող տան ասֆալտին: Աշխատանքը 24 ժամյա է: Առանց տարիքային որևէ սահմանափակման: Քաղաքապետարանը կտրամադրի նաև հատուկ համազգեստ՝ 100 մետրից ավել սուզվելու համար: Քանի որ մոտակա օրերին սպասվում է ջրի մեծ հոսք

 

2.Հայոց ոստիկանության նորամուծությունը. բողոքի ակցիաների մասնակիցների դեմ ջրցան մեքենաների փոխարեն օգտագործել ոռոգման ցանցը...

 

3.Երևանում տրանսպորտի արդիականացման շրջանակներում ստորգետնյա տրանսպորտին փոխարինելու է գալիս ստորջրյա տրանսպորտը: Կառոչէ՝ մետրոյի տեղը պադվոդնի լոդկա:

(c) Երևանի քաղաքապետարան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին