Թելման Թադևոսյանը տեսանյութ է ներկայացրել՝ կից գրառումով․ «Երևանի քաղաքապետարան, եթե ձեր նպատակն է մինչև վերջին բնակիչը թունավորել, հետո խնդրի մասին հիշել, ապա դա արդեն ստացվել է։ Մեկ տարուց ավելի է՝ Նուբարաշենի աղբավայրն ամենօրյա գրաֆիկով մխում ու վառվում է։ Դա լրիվ բավարար էր՝ բոլորին թունավորելու համար։
Հիմա ժամանակն է ձեն հանելու, թե ինչ նոր «հիանալի» ծրագիր եք մեկնարկել այս խնդրի համար։ Մի քիչ էլ դրանով կխոսաք ու կնկարվեք, հետո կասեք՝ դա էլ չստացվեց))))
Հ.Գ. Այս աղբավայրի խնդիրը ճգնաժամայինից անցում է կատարում աղետալիի»։