▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետ Տարոն Մարգարյանին գրություն է ուղարկել նաեւ գծատե՞ր Տարոն Մարգարյանը

Հենց նոր կարդացի Երեւանի քաղաքապետարանի որոշումը՝ ուղեւորափոխադրումների վարձը 100-ից 150 բարձրացնելու մասին: Այնտեղ մի հատ հզոր նախադասություն կա՝ «Հիմք ընդունելով Երևան քաղաքի թվով 48 երթուղիներ սպասարկող կազմակերպությունների գրությունները»:
Այսինքն, քաղաքապետ Տարոն Մարգարյանին գրություն է ուղարկել նաեւ գծատեր Տարոն Մարգարյանը: Շատ կուզեի տեսնել այդ գրության տեքստը:

Մհեր Ղալեչյանի գրառումը

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ  «Բարեւ Երևան» խմբակցության անդամ  Դավիթ Սանասարյանն էլ օրեր առաջ անդրադառնալով թեմային` գրել էր. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընդառաջելով գծատեր Տարոն Մարգարյանի խնդրանքին, ստիպված ուղեվարձը սահմանեց 150 դրամ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին