▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքականության մեջ պետք է նվիրված լինել գաղափարներին, ոչ թե անձին

Գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը չափազանց ազնիվ գտնվեց՝ ասելով, որ ինքը կուսակցությունից հեռացել է, որովհետև կանգնած է եղել ոչ ԲՀԿ-ի, այլ անձի՝ Գագիկ Ծառուկյանի կողքին: Ազնիվ ու շիտակ է ասված, ինչը սակայն բացահայտում է մեր քաղաքական համակարգի սնանկությունն ու թշվառությունը: Անձին նվիրվելը վատ բան չէ, երբ դա տեղի է ունենում ընտանիքում, ընտանեկան միջավայրում, կենցաղում, իսկ քաղաքականության մեջ, առաջին հերթին՝ նվիրված պետք է լինել գաղափարներին ու ծրագրերին, արժեքներին ու սկզբունքներին: Հայաստանում այդպես չէ ու մեկ անձի լինել-չլինելը կարող է արմատապես փոխել քաղաքական դասավորությունը, ուժերի հարաբերակցությունը:

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին