▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքականությամբ զբաղվելը ահել-ջահել չի ճանաչում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

«Հայկական վերածնունդ» քաղաքական միավորում կա,սա շատ անուշ կազմակերպություն է: Մանավանդ` մի ջահել կա, անունը` Դավիթ Հարությունյան։
Լիբերալ ժողովրդավարական կուսակցություն իրեն կոչած, ինչ որ քաղաքական երևույթի,այպես ասած նախագահն է այս ջահելը։Այս ջահելի հոբինն է՝
սիրում եմ, երբ ինձ ծառայություններ են մատուցում քաղաքականապես ակտիվ երիտասարդները,որ միշտ նա կրկնել է բազմիցս,տարբեր առիթներում։ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի, երբեմնի կուսակցական փառքի ժամանակ այս ջահելը մտավ ասպարեզ և իբրև թե հայտարարություն տարածեց միանում է ոչ իշխանական ուժերին և այդտեղ առաջնորդ է տեսնում Գագիկ Ծառուկյանին։Իսկ Ծառուկյանի քաղաքական վախճանից հետո,իբրև խորտակվող նավ,առաջինը լքեց և այսօր հանգրվան է գտել Հայկական Վերածնունդում և գտնվում է Արթուր Բաղդասարյանի հովանավորության ներքո։ Կարծում եմ Բաղդասարյան Արթուրն ու իր ընկերներն արդեն վաղուց պետք է հասկացած լինեին, որ ոչ մի մեխանիզմով չեն կարող ժողովրդին համոզած լինեն, թե անուն փոխելով, խասյաթ ու երես էլ են փոխել: Բավական է կրկնեք արդեն հնացած մեթոդները` ինչ որ անհայտ ծագման կուսակցություն բերեք ու միացնեք ձեզ:Այս ջահելին հիմարության մեջ ներառելու ոչ մի անհրաժեշտություն չկա. նա այնտեղ վաղուց է գտնվում: Իսկ Բաղդասարյան Արթուրի այս դարակազմիկ խոսքերը՝ շաղախված այն հույսերով, թե հնարավոր է անիմաստ, անհիմն ու պարապ հռետորաբանությամբ նոր վերադասավորումներ հրահրել ներքաղաքական կուլիսներում, ոչ միայն մեռելածին գաղափար է, այլև սադրանք պախարակված քաղաքական գործչի կողմից: ՕԵԿ-ի Արթուրի թափառող ու վերացական ձևակերպումների կարիքը ներկա պահին ոչ ոք չի զգում:
Հ․Գ․ 2008 թվականին, ստանձնելով Անվտանգության խորհրդի քատուղարի պաշտոնը, նա պաշտոնապես հայտարարեց, որ այլևս հանրապետության նախագահի պաշտոնի համար չի պայքարի:
Բայց դե ով ունի Արթուր Բաղդասարյանի հիշողությունը:

Ալինա Սերոբյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին