▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական պոռնկություն... Պարոնայք, սփաթվեք, այդ թուքը ձեր երեսին են թքում

Գերմանական Spiegel պարբերականն այսօր իր ինտերնատային տարբերակում նշում է, որ Գերմանիայի ղեկավարությունը, տեղիք տալով Էրդողանի ճնշումներին, կառավարության խոսնակ Ստեֆֆեն Սեյբերթի միջոցով պատրաստվում է հայտարարություն տարածել` ըստ որի Գերմանիայի կառավարությունն իրեն հեռու է պահում  Բունդեսթագի` Ցեղասպանությունն ընդունած և դատապարտած որոշումից:  Հիշեցնենք, որ  Բունդեսթագի որոշումից հետո Էրդողանն արգելել էր գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորած պատվիրակության այցն Ինջիրլիք ավիաբազա, որտեղ ներկայումս  տեղակայված է գերմանական օդուժը:

Հարկ է նշել, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը մեծ ոգևորությամբ էր ընդունվել Եվրոպայի հայ համայքների կողմից, սակայն գերմանական պարբերականի տեղեկության հաստատման դեպքում բողոքի նոր ալիքն անխուսափելի է:

«Եթե Spiegel-ի տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա սա արդեն առնվազն քաղաքական պոռնկություն է: Գերմանիան, որը միշտ նշում է, որ ահաբեկիչների հետ չեն բանակցում, ներկայումս ոչ միայն բանակցում է, այլև` կատարում է նրանց կողմից թելադրվող պայմանները»,-այս առիթով նման կարծիք է արտահայտել Յուրիկ Գլուլբեկյանը:

Նա մասնավորապես գրել է հետևյալը.

«Ահա  «քաղաքակիրթ, ազատատենչ ու ժողովրդավար» արևմուտքը: Չնայած ոչինչ չկա զարմանալու, սա առաջին անգամը չէ, որ Գերմանիան կամ նրա դաշնակից արևմուտքը բացեիբաց թքում է մեր երեսին: Սա արդեն դաս պիտի լինի մեր արևմտամետների համար: Պարոնայք, սթափվեք, քանի որ այդ թուքը ձեր երեսին են թքում: Դուք եք նրանց կամակատարներն ու ժողովրդին մոլորեցնողները Հայաստանում: Դուք եք սնվում նրանց ողորմություններից: Հերիք է մոլորվեք և ձեզ հետ անդունդ տանեք մեր ազգի խաբված հատվածին:

Առավոտից երեկո քծնելով արևմուտքին` մեկդ մյուսին հերթ չեք տալիս քարկոծելու և որպես մեր ազգի դավաճան ներկայացնելու Ռուսաստանին: Երևի, այն աստիճան չեք կուրացել, որ չտեսնեիք, թե հանձինս Ռուսաստանի և նրա ղեկավար Պուտինի` ահաբեկիչ Էրդողանի ճնշումներն ինչ պատասխան են ստանում և ինչպես է նա ծնկի գալիս:

Այն, որ մեր ազգի բոլոր ժամանակների միակ բարեկամը Ռուսաստանն է եղել ու կա` պետք չէ նույնիսկ քննարկել: Ինչքան էլ արևմուտքին ու իր դրածո «հայրենասերները» փորձեն արհեստականորեն ջուր պղտորել ու այդ ջրում ձուկ որսալ, մեկ է մեր ազգն իմաստուն է ու տարբերում է թացը չորից:

Առանց արևմուտքի լուռ համաձայնության և գերմանացիների անմիջական մասնակցության հաստատ թուրքերը չէին կարող իրականացնել հրեշավոր Եղեռնը: Այն, որ հիմա Գերմանիայի ղեկավարությունը խոնարհվում է Էրդողանի առաջ, պետք է զգուշացնող ազդամնշան լինի մեզ համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին