«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, այս օրերին Երեւանի փողոցներում Գագիկ Ծառուկյանի վերադարձի պահանջով ստորագրահավաք է անցկացվում: Սակայն ոչ ոք չգիտի, թե ով է նախաձեռնության կազմակերպիչը:
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժամանակ»-ին ասել է, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ Ծառուկյանի վերադարձը համաժողովրդական պահանջ է:
«Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ստորագրահավաքի կազմակերպիչը քաղաքական ուժերից մեկն է, որը որոշել է հավաքված ստորագրությունները «վաճառել» Ծառուկյանին, «քավել» մեղքերը ու տեղ ստանալ Ծառուկյանի հնարավոր դաշինքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում