“Արևմտյան քաղաքական գործիչների ու որոշ ԶԼՄ-ների այն հայտարարությունները, թե Ռուսաստանը գտնվում է լիակատար մեկուսացման ու անելանելի դրության մեջ, կիրառված պատժամիջոցների պատճառով, խիստ չափազանցված է, իսկ իրականում ամեն բան այնքան էլ այնպես չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնե”լ:-Այս մասին գրել է Probe International կենտրոնի քաղաքական մեկնաբան Լոուրենս Սոլոմոնն The Financial Post-ում: “Կարելի է, ըստ այդմ, խոսել միայն մասնակի մեկուսացման մասին, այն էլ արևմտյան երկրների կողմից, սակայն միևնույն ժամանակ հարաբերությունները ակտիվորեն զարգանում են արագ զարգացող երկրների հետ ամենատարբեր ոլորտներում: Ու թեև այսօր որոշակի տնտեսական դժվարություններ այնուամենայնիվ կան, սակայն Ռուսաստանի հանդեպ ավելի մեծ հարգանքով են վերաբերվում և ավելի մեծ է վերջինիս ազդեցությունը ժամանակակից աշխարհում, քան ասենք քսան տարի առաջ: Իհարկե, Արևմուտքն ազատ է Պուտինին չսիրելու մեջ, սակայն և չի կարող յոլա գնալ առանց Պուտինի և ի տարբերություն նախապուտինյան ժամանակաշրջանի, այլևս անկարելի է ոչ միայն շրջահայացորեն նայել նրան, այլ նաև շրջանցել Ռուսաստանը”,- նշում է Լ. Սոլոմոնը և շարունակում.- “Պուտինի իշխանության գալով` Ռուսաստանն սկսեց իր մեծ մերձավորարևելյան քաղաքականությունն ու մասշտաբային ասիական առևտրատնտեսական նախագծերը տարածաշրջանի երկրների հետ: Այսօր Ռուսաստանը ոչ միայն վերականգնում է իր նախկին կապերը, այլ նաև նոր դաշնակիցներ է ձեռք բերում: Այս շաբաթվա կտրվածքով միայն, Ռուսաստանի նախագահն այցելել է Եգիպտոս և վերջինիս ղելավար Ալ-Սիսիի հետ կնքել մի շարք համաձայնագրեր ու պայմանագրեր, որոնք ոչ միայն նպաստում են երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, տնտեսական, առևտրային, ֆինանսական ու ներդումային ոլորտներում, այլ նաև նպաստում են աշխարհաքաղաքականությանը: Բացի այդ Ռուսաստանն այսօր ամուր հարաբերություններ ունի Իրանի ու Իսրայելի հետ, իսկ ասիական պետություններում Պուտինը միշտ էլ ցանկալի ու սպասված հյուր է. Մոսկվան ու Պեկինը և Մոսկվան ու Դելին մասշատաբային նախագծեր են իրականացնում էներգետիկայի, տնտեսության, անվտանգության ոլորտներում, իսկ Հնդկաստանն արդեն իսկ հայտարարել է “հնդկա-ղրիմյան գործընկերության” ստեղծման մասին, որի նպատակւ Ղրիմի հետ հարաբերությունների զարգացումն է:Ռուսաստանի որոշ գործընկերներ էլ, ինչպես օրինակ Իսրայելը, Հնդկաստանն ու Եգիպտոսը փորձում են ներգրավվել Մոսկվայի ինտեգրացիոն գործընթացներում, մասնավորապես միանալ ԵՏՄ-ին: Այսօր ճիշտ է ռուսական տնտեսության համար որոշակիորեն դժվար ժամանակներ են, սակայն դրա մեղվարությունը ոչ այնքան արևմտյան պատժամիջոցներն են, որքան նավթի գնանկումը: Բացի այդ պատժամիջոցները նաև երկուստեք են ու այս պահին տուժում են նաև եվրոպական ազգային տնտեսությունները. անցյալ տարվա համար կորուստը եվրոպական ազգային տնտեսությունների մասով կազմեց ութ միլիարդ եվրո: Ռուսաստանը կարող է իր չորս հարյուր միլիարդ դոլարի ռեզերվներով յոլա գնալ նաև այս պայմաններում իր մյուս առրտրական գործընկերների հետ հարաբերություններ զարգացնելով ու անկարելի է Ռուսաստանին համարել խաղից դուրս վիճակում. – եզրակացնում է հոդվածագիրը: