▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քառյակի ջուրը մի առվով չի հոսում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Այսօր տեղի է ունենալու «քառյակի» ասուլիսը, որը հիմնականում նվիրված է լինելու էլեկտրաէներգիայի թանկացմանը։ Ըստ վստահելի աղբյուրի՝ սկզբում նախատեսված էր առավել լայն օրակարգով ասուլիս, սակայն ծագել էին բավական բուռն տարաձայնություններ։ Մասնավորապես, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»  առաջարկում էին ասուլիսի թեմա դարձնել իշխանափոխությունը, սակայն դրան դեմ են ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն։ Իսկ ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ գոյացել է լրացուցիչ սառնություն Զարուհի Փոստանջյանի հայտարարություններից հետո, երբ վերջինս հրապարակավ ԲՀԿ-ն որակել է Քոչարյանի ստեղծած կուսակցություն։ Ճիշտ է, Ռուբիկ Հակոբյանը փորձում է հարթել իրավիճակը, սակայն ԲՀԿ-ականները մատնանշում են, որ «Ժառանգության» վարքագծում Զարուհի Փոստանջյանի դերն ավելի մեծ է, եւ եթե այդպես շարունակվի, ապա հարցականի տակ կարող է դրվել հետագա համագործակցությունը»։

 


Ուշագրավ այլ հոդվածներ`  «Իրավունք» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին