Քարդաշյանների մայրը` Քրիս Ջենները իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է փեսայի` հայտնի ռեփ կատարող Քանյե Ուեսթի` Կարապի լճում կատարած խելաhեղ արարքին։
«Այո, նա արեց դա։ Հայաստանում տեղի ունեցած ինքնաբուխ համերգի ժամանակ, իր «Good life» երգը կատարելիս Քանյե Ուեսթը ցատկեց ջրի մեջ։ Սիրում եմ այս տղային»:
Հիշեցնենք, որ այսօր, Կարապի լճում կայացած բացօթյա համերգի ժամանակ աշխարհահռչակ երգիչը բազմահազար երկրպագուների առջև նետվեց լիճը։
Հիշեցնենք, որ այս թեմայով գրել է նաև Քիմ Քարդաշյանը: