ArmComedy-ն գրում է. Սփյուռքի նախարարությունը իր եռամսյակային հաշվետվության մեջ արդեն ներառել է Քարդաշյանների այցը, ինչպես նաև լրացուցիչ գումարներ պահանջել` Հայաստանի համբավը բարձրացնելու և հնչեղությունը հզորացնելու համար:
«Հա ի՞նչ` Քիմը տեխնիկապես սփյուռքից ա. մենք Սփյուռքի նախարարությունն ենք, ուրեմն.. դե… ինքը մեր պրոյեկտն ա…», – նշում է Սփյուռքի նախարարության խոսնակ Հրածին Հակոբյանը:
Խոսնակը լրագրողներին հայտնեց, որ Քարդաշյանների այցը եղել է նախարարության ծրագրում 2009 թ.-ից: «Որոշ մարդիկ թերահավատ էին մեր նախարարության արդյունավետության հարցում: Ինչ ասես չասեցին մեզ», – ասում է նախարարության անանուն ղեկավարը. – «Կերա՞ք: Տեսա՞ք` ինչեր ենք անում: Տեսա՞ք` ոնց ենք տժժցնում»:
«Ինչ ասես չասեցին մեզ կայքի վրա տարեկան քանի միլիոն ծախսելու համար», – շարունակում է նախարարության փորձագետ Հասմիկ Հակոբյանը. -«Տեսա՞ք` ինչ կալիբրի մարդու գրավեց մեր կայքը»:
Առավել մանրամասն` սկզնաղբյուր կայքում