Քիմ Քարդաշյանի խորթ քույրը՝ Քենդալ Ջեները, Ուիլ Սմիթի որդու՝ Ջեյդենի հետ Լոս Անջելեսում կինոթատրոն է գնացել: 15-ամյա աղջիկն ու նրա 14-ամյա ընկերը գնացել էին Բրեդ Փիթի գլխավոր դերակատարմամբ «World War Z» ֆիլմը դիտելու:
esyes.am-ն է գրում այդ մասին ու նշում, որ մինչ այդ, շատերն էին գրում, որ Ջեներն ու Սմիթը հանդիպում են, բայց հասարակության առջեւ նրանք չէին ցուցադրում զգացմունքները: Իսկ կինոթատրոն զույգը մտել է ձեռք ձեռքի բռնած՝ չանհանգստանալով լրագրողների ներկայությունից:
Որոշները դրանում PR քայլ են տեսնում, որոշները վստահ են աստղային երեխաների հարաբերությունների անկեղծության հարցում, բայց բոլորն էլ ուշադրությամբ հետեւում են նրանց կյանքին:
Քարդաշյանի քույրը հանդիպում է Ուիլ Սմիթի որդու հետ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet