«ԱրմՆյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երևանն է խոսում» հաղորդումն իր հերթական թողարկման ժամանակ անդրադարձել է Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի հայաստանյան այցին՝ Քիմ Քարդաշյանի այցը.ԴԵՄ և ԿՈՂՄ խորագրով: Ինչպես երևում է հաղորդման անոնսից, տվյալ թողարկման ընթացքում հաղորդման հյուրերի կողմից բավական բուռն և թեժ քննարկում է տեղի ունեցել, ինչից հետո նրանցից մեկը՝ Անի Զախարյանը, գրառում է կատարել և նշել, որ չնայած այն բանին, որ սիրում և հարգում էր հաղորդավար Արտակ Վարդանյանին, բայց այդ հաղորդումից հետո Արտակն այլևս տեղի չունի իր արժեհամակարգում:
Քարդաշյանի պատճառով սկանդալ և վիճաբանություն «Երևանն է խոսում» հաղորդման տաղավարում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet