▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քարդաշյանը դեռ չի եկել Հայաստան, բայց արդեն վարձել է 5 աստղանի հյուրանոցի երկու հարկերը

Երեկ մամուլը ողողված էր այն լուրերով, որ Քիմ Քարդաշյանն իր քույրերի՝ Քլոյեի և Քորթնիի հետ միասին, գալիս է Հայաստան: 

Տեղեկացնենք, որ նրանք դեռ չեն ժամանել Հայաստան, բայց արդեն Հայաստանում ամրագրել են 5 աստղանի հյուրանոցներից մեկի երկու հարկաբաժնի բոլոր համարները:

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ Քիմ Քարդաշյանն ու նրան ուղեկցող անձինք Հայաստան են ժամանելու ապրիլի 22-ի ուշ երեկոյան: Երևանյան հաստատություններից մեկում Քիմի հյուրընկալությունից հետո մենք կներկայացնենք բլից հարցազրույց նրա հետ: Հաստատության անունը, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին