Ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթը վստահում է իր ապագա կնոջը՝ Բիանկա Սենսորիին, քանի որ երկուսն էլ կենտրոնացած են անձնական և մասնագիտական համագործակցության վրա: Այս մասին հայտնում է US Weekly-ն՝ վկայակոչելով զույգին մոտ կանգնած աղբյուրին։
«Քանյեն և Բիանկան իրենց մեղրամսի մեջ են, նրանք անընդհատ միասին են և շատ կապված միմյանց հետ: Այժմ նրանք միասին ճանապարհորդում են, իսկ Քանյեն շատ է ոգեշնչված։ Ասում է՝ նորից երաժշտություն է գրում»,- ասել է նա։
Ըստ ինսայդերի՝ 46-ամյա Քանյե Ուեսթը նոր «ուժի ալիք է զգում», երբ նրա կողքին հայտնվել է 28-ամյա Բիանկա Սենսորին։
«Բիանկան օգնում է Քանյեին դիզայնի հարցում, և նրանք երկուսն էլ հավատում են, որ իրենց նորաձևությունը կփոխի մշակույթը: Քանյեն զգում է, որ մեծ վերադարձի շեմին է»,- ավելացրել է նա։
Զույգի սիրավեպի մասին խոսակցությունները սկսվել են 2023 թվականի հունվարին՝ Քիմ Քարդաշյանից Քանյեի ամուսնալուծությունից երկու ամիս անց։ Ըստ լրատվամիջոցների՝ նրանք պաշտոնապես չեն հայտարարել իրենց ամուսնության մասին, սակայն տոնակատարությունն արդեն կայացել է, իսկ ռեփերն ու նրա նոր կինը ամուսնական մատանիներ են կրում։