Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, որ իր սիրելին` հայազգի Քիմ Քարդաշյանը, հանդիսանում է «աշխարհի ամենասքանչելի կինը» և ավելացրել էր, որ նա ազդեցիկ է նույնիսկ ԱՄՆ առաջին տիկնոջից` Միշել Օբամայից: Իսկ հիմա ռեփերը որոշել է համեմատականներ անցնակցնել իր 4 ամսական աղջկա և Մեծ Բրիտանիայի ապագա արքայազնի` Ջորջի միջև:
Հաղորդումներից մեկի ժամանակ Քանյե Ուեսթը ասել է, որ իր դուստրը մի քանի անգամ ավել հայտնի և ճանաչված է Ջորջից և որ տասն անգամ ավելի լուսաբանված է թագավորական ընտանիքի երեխայի ծնողներից` Քեյթ Միդլթոնից և արքայազն Ուիլյամից: