▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանի՞ ձեռնարկություններ ունի Դոնալդ Թրամփն Ադրբեջանում

Ամերիկյան ԶԼՄ-ները շարունակում են կանխատեսումներ անել, թե ինչ կարող է պատահել հունվարի 20-ից հետո,երբ իշխանությունն անցնի Դ.Թրամփին...ԶԼՄ-ների կածիքով Թրամփին դժվար կլինի իր սեփական շահերը տարանջատել երկրի շահերից և տեղի կունենա բախում՝նախագահ Դ.Թրամփի և գործարար Դ.Թրամփի միջև...Այսպիսով նորընտիր նախագահը ստիպված կլինի ղեկավարել երկու կայսրություններ՝իր սեփականը և ԱՄՆ-ն...
Ամերիկյան The Washington Post- ը հաղորդում է,որ Դ.Թրամփն ԱՄՆ-ից դուրս ունի 113 միջազգային ձեռնարկություններ 18 երկրներում...Ամենաշատ ձեռնարկությունները Թրամփն ունի Հնդկաստանում՝16-ը...Հաջորդիվ գալիս են ՄԱԷ-ն՝13,Կանադան՝12,Չինաստանը՝9,Ինդոնեզիայում,Պանամայում և Սաուդյան Արաբիայում՝8-ական,Շոտլանդիայում՝7,ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ՝5,Քաթարում,Իսրայելում,Բրազիլիայում,Իռլանդիայում՝4-ական,2-ական՝ՀԱՀ-ում,Ֆրանսիայի գաղութներում,Ուրուգվայում և Թուրքիայում,Բերմուդյան կղզիներում՝1...
Ամերիկյան ԶԼՄ-ները արդեն մանրամասներ են հաղորդում,թե ինչպես է Դ.Թրամփն իր նախագահ ընտրվելն օգտագործում անձնական շահերի համար...Օրինակ,երբ Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին զանգահարել է,որ շնորհավորի Թրամփին ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ,վերջինս խնդրել է Արգետնինայի նախագահին հեշտացնել թույլտվության տրամադրման գործընթացն իր նախագծին,որն իրականացվում է Բուենոս Այրեսում...Թրափի դուստրը՝Իվանկան, վերջերս ներկա էր նաև Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ հանդիպմանը...Ամերիկյան ԶԼՄ-ները հիշեցնում են,որ Թրամփն իրականացնում է բիզնես ծրագրեր Ճապոնիայում և Իվանկան պատահական չէ,որ գտնվել է այդ հադիպմանը...
Սակայն մեզ ավելի հետաքրքիր է Ադրբեջանի և Թրամփի "փոխհարաբերությունները",քանի որ մինչ այժմ բոլորս գիտեիք Թրամփի և Բաքվի համատեղ ՄԵԿ ծրագրի մասին՝Trump International Hotel & Tower Baku-ի,որից Թրամփը տարեկան վաստակում է 2-2,5 միլիոն դոլլար...Բաքվի բռնապետի և Թրամփի ընտանիքի միջև միջնորդ է հանդիսանում Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդին՝Անար Մամեդովը,ով հիմնականում բնակվում է ԱՄՆ-ում և այնտեղ է "լվանում" ոչ միայն իր հոր,այլև Ալիևների ընտանիքի միլիարդները...Անար Մամեդովը նաև ԱՄՆ-ում զբաղվում է Ադրբեջանի լոբբիզմով և աչքի է ընկնում բավական ակտիվ հակահայ գործունեությամբ...Նա հպարտանում է իր մտերմությամբ Թրամփի դստեր՝Իվանկայի հետ,ով հիմա զբաղվում է Դոնալդ Թրամփի բիզնես-կայսրության գործերով...Ադրբեջանական ԶԼՄ-ները նաև տեղեկատվական արտահոսք են կազմակերպել,ըստ որի Անարը հրավիրված է Դ.Թրամփի երդմնակալությանը...
Հիշեցնեմ,որ ԱՄՆ-ում քարոզարշավի ժամանակ Հանրապետական կուսակցության թեկնածու Դ.Թրամփը փորձելով թաքցնել իր և բռնապետական Ադրբեջանի միջև կապը հրահանգել էր իր ընկերության պաշտոնական էջից (trump.com) հեռացնել "Trump International Hotel & Tower Baku" պրոեկտի մասին տեղեկությունը...
Հետաքրքիր է,թե որո՞նք են մյուս 4 ձեռնարկությունները,որոնց մասին ակնարկում է The Washington Post- ը,սակայն ոչ ոք դրանց մասին ԴԵՌ չգիտի...Պարզվում է Թրամփ-Ալիև կապն ավելի "խորն" է,քան եզրակացնում էինք...

 

Գագիկ Համբարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին