▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քահանայի այս արարքը ցնցեց հարսանյաց հանդեսի հյուրերին. Երբ խոսքերն ավելորդ են...

Քահանա Ռեյ Քելին բավականին հետաքրքիր անձնավորություն է: Թերևս, նրա վառ անհատականությունը բացատրվում է նրանով, որ նա ոչ միայն շատ հմայիչ և իմաստուն մարդ է, այլև շատ տաղանդավոր:

Այս քահանան սիրում է երգել և համարձակվում է իր տաղանդը դրսևորել նաև հոգևոր տաճարում:

Օրինակ՝ Քահանա Ռեյ Քելին՝ Իռլանդիայի Միթ կոմսությունից, նորապսակներին շնորհավորել է՝ նրանց պսակադրության արարողության ժամանակ երգելով Լեոնարդ Քոենի «Ալելույա» երգը:

Այս միջադեպի սկզբում հարսնացուն և փեսացուն ցնցված և զարմացած էին, բայց հետո պարզապես չկարողացան զսպել արցունքներն ու հուզմունքը:

Նորապսակների և հյուրերի համար քահանայի յուրահատուկ նվերն իսկապես հաճելի անակնկալ էր, որի ավարտից հետո ներկաները բուռն ծփահարություններով ողջունել են նրան:

Wedding.am-ը ներկայացրել  է տեսանյութը, որը YouTube-ում հայտնվելուց հետո միլիոնավոր դիտումներ է գրանցել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին