▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պզոն դեսպանատուն դիմելու կարիք չունի

Մամուլն օրեր առաջ գրել էր, թե  Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի սպանության վրեժը լուծելու է նրա հոր հորեղբոր որդին` քրեական աշխարհում հայտնի Արմեն Ղազարյանը՝ Պզոն, ով այս պահին գտնվում է ԱՄՆ-ում եւ արդեն իսկ որոշակի պլաններ է մշակել:

Մամուլում  նաև հայտնվել էր  տեղեկատվություն, ըստ որի՝ «օրենքով գող» Արմեն Ղազարյանը՝ Պզոն, Հայաստան մուտքի վիզա ստանալու նպատակով դիմել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն: 

Պզոյի՝ Հայաստան գալու մտադրության լուրն Asekose.am-ի հետ զրույցում հաստատեցին Լոս Անջելեսի մեր աղբյուրները, սակայն հարկ համարեցին հիշեցնել, որ 2015 թվականի  հունվարի 1-ից ԱՄՆ-ի քաղաքացիները  Հայաստան կարող են մուտք գործել առանց վիզայի և  մեկ տարվա ընթացքում կարող են ՀՀ տարածքում գտնվել մինչև 180 օր. այնպես որ՝  Պզոն դեսպանատուն  դիմելու կարիք չունի: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին