▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պզոն չի մարսի Երրորդմասցի Լյովիկի սպանությունը. Սերգեյ Գալոյան. panorama.am

panorama.am-ը գրում է. Նուբարաշենում մարտի 4-ին տեղի ունեցած քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկ) և նրա մերձավորների սպանությունը լավ ծրագրված, պրոֆեսիոնալ ու նաև պատվիրված սպանություն էր. վստահ է գրող-քրեագետ,  քրեական հեղինակությունների մասին գրքերի հեղինակ  Սերգեյ Գալոյանը:

«Իմ կարծիքով, սա պրոֆեսիոնալ և կազմակերպված սպանություն էր, որովհետև բոլոր նշաններն այդ մասին են խոսում: Գիտեք, սպանելուց հետո, եթե կրակել են, պետք է որ թողնեին հեռանային, բայց զենքերն ինչո՞ւ են շպրտել դեպքի վայրում: Միշտ վարձու, պատվիրված սպանությունների դեպքում զենքը թողում են տեղում: Դա սովորական դասական օրինակ է», - զրույցում ասաց Սերգեյ Գալոյանը:

Ըստ գրողի, սպանության մի քանի վարկած է շրջանառվում, և դրանցից մեկի համաձայն, սպանության հետքերը տանում են դեպի հեռավոր 2005 թվական, Երևանի Տէցի կռուգ, երբ փոխհրաձգության հետևանքով մահացել էր Մհեր Տեր-Հարությունյանը, վիրավորվել էին մի քանի տասնյակ մարդիկ: 

«Հնարավոր է, որ այդ իրադարձության համար վրեժխնդրություն լինի, քանի որ այդտեղ ներկա ու մասնակից է եղել նաև Երրորդմասցի Լյովիկը», -հավելեց Գալոյանը:

Գրողի մյուս վարկածի համաձայն, հնարավոր է այս սպանության պատճառը նախորդ տարի Երրորդմասցի Լյովիկի ու Օշականցի Գևորիկի միջև եղած ընդհարումը լինի: Բայց, ըստ Գալոյանի, ինչ էլ եղած լինի սպանության հիմքում, միևնույնն է Երրորդմասցի Լյովիկի հորեղբայրը՝ այժմ ԱՄՆ-ում գտնվող Արմեն Ղազարյանը (Պզո) կատարվածը չի ների:

«Լևոն Ղազարյանը քրեական աշխարհում նկատելի ու կարևոր ֆիգուր էր, նա նաև ամենաճանաչված մարդկանցից մեկի՝ Պզոյի եղբորորդին է, իսկ գիտեք թե Պզոյի ափերը ուր են հասնում, ինչպիսի մակարդակների, եթե հաշվի առնենք, որ Պզոն դատապարտված էր 64 տարվա ազատազրկման և ազատ արձակվեց 18 ամիս նստելուց հետո և որ նրա փաստաբանը հայտնի փաստաբան Մարկ Կիրակոսն էր: Պզոյի դերը պետք չէ նվազեցնել: Նա չի մարսի, քանի որ քրեական աշխարհում պատվի խնդիրները, վրեժ լուծելը մի քիչ ավելի սրված են, քան մեզ նման մահկանացուների հարաբերություններում»,- նշեց Գալոյանը:

Երեկ մի տեղեկություն հրապարակվեց, ըստ որի, այս սպանության մեջ կասկածվում է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնազորի անդամներից Մարտուն Կարապետյանը, որը հայտնի է որպես «Կյաժ Մարտուն», Էրեբունի համայնքում նրան անվանում են Մհերի նորաթուխ «քիլլեր»: 

Այս կապակցությամբ Սերգեյ Գալոյանը դժվարացավ որևէ բան ասել, իսկ հարցին, թե «Կյաժը» այդքան հզո՞ր էր, որ նման քրեական հեղինակության դեմ նման քայլի գնար, Գալոյանը պատասխանեց. ««Կյաժի» անունը այդքան էլ չի հոլովվում «հզորների» շարքում, նկատելիների շարքում էլ նա չկա, բայց այստեղ մի բան կա՝ վարձակալության դեպքում ամեն ինչի էլ կարելի է գնալ: Այստեղ ուրիշ բան մտածել հնարավոր չէ: Լավ հետևել են, որ պետք է գնան «Նուբարաշեն» կալանավայր, ներս են մտել, չեն տեսել, հետևել են ուրիշի Ժիգուլի մեքենայով և այլն»:

Ինչ վերաբերում է այս սպանությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը քննչական կոմիտեի վարույթից Ազգային Անվտանգության ծառայության վարույթ փոխանցելուն, ապա Գալոյանի կարծիքով, դրա կարիքը չկար: 

«Սրանք քրեական հեղինակությունների ընդհարումներ են և զարմանալի է, որ դրանով զբաղվում է ԱԱԾ-ն, այն դեպքում, երբ Գյումրիում կատարված Ավետիսյան ընտանիքի սպանության գործով հենց պետք է ԱԱԾ-ն զբաղվեր», -նկատեց մեր զրուցակիցը:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին