▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փյունիկը» և «Բանանցը» լքեցին եվրոպական ասպարեզը

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը Երևանի «Փյունիկի» և Ջիբրալթարը ներկայացնող «Եվրոպա» թիմի միջև: Շնորհիվ Ալիկ Առաքելյանի և Ռոբերտ Մինասյանի խփած գոլերի «Փյունիկը» հաղթեց 2:1 հաշվով, սակայն դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ հյուրնկալվելիս պարտվել էր 0:2 հաշվով:     

 

0-1՝ Խոսե Գոնսալես, 10

1-1՝ Ալիկ Առաքելյան, 25

2-1`Ռոբերտ Մինասյան, 56

 

«Փյունիկը» հանդես եկավ հետևյալ կազմով՝

 

12. Գոռ Մանուկյան, 4. Արթուր Քարտաշյան, 5. Արմեն Մանուչարյան, 7. Կամո Հովհաննիսյան, 8. Հովհաննես Փանոսյան, 11. Դավիթ Մանոյան, 15. Արթուր Յուսպաշյան (9. Ռազմիկ Հակոբյան, 54), 16. Ռոբերտ Հակոբյան, 18. Ալիկ Առաքելյան, 19. Ռոբերտ Մինասյան (30. Վարդգես Սաթումյան, 64), 23. Հովհաննես Հարությունյան:

Գլխավոր մարզիչ՝ Սարգիս Հովսեփյան

 

 

Նիկոսիայի GSP մարզադաշտում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը Կիպրոսը ներկայացնող «Օմոնիայի» և Երևանի «Բանանցի» միջև: Ացամազ Բուրաևի խփած գնդակը թույլ տվեց «Բանանցին» հավասարեցնել հաշիվը երկու խաղերի արդյունքում և հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ: Սակայն լրացուցիչ 30 րոպեների ընթացքում դաշտի տերերը հեղինակեցին չորս գոլ և հաղթանակ տոնեցին 4:1 հաշվով:       

 

0-1` Ացամազ Բուրաև, 71
1-1` Օնիսիֆորոս Ռուշիաս, 93

2-1Օնիսիֆորոս Ռուշիաս, 108

3-1` Մեթյու Դերբիշիր, 114

4-1` Քլեյթոն, 120+1

 

«Բանանցը» հանդես եկավ հետևյալ կազմով`

 

22. Ստեփան Ղազարյան, 2. Ասլան Կալմանով, 5. Հակոբ Հակոբյան, 6. Սոսլան Կաչմազով (7. Պետրոս Ավետիսյան, 100), 8. Վալտեր Պողոսյան (18. Վահագն Այվազյան, 56), 14. Կլաուդիո Տորեխոն, 15. Յասմին Մեցինովիչ, 17. Զավեն Բադոյան (24. Էդգար Մովսիսյան, 89), 19. Վլատկո Դրոբարով, 55. Լայոնել Ադամս, 90. Ացամազ Բուրաև:

 

 

ՀՖՖ

Հիշեցնենք, որ «Փյունիկ»–«Եվրոպա» հանդիպումից  հետո երևանցիների գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը հրաժարական տվեց:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին