Բրիտանացի նորապսակներ Էնդրյուի և Սալլի Ռոուզ Ռոբինսոնի սելֆին արժանացել է «Լավագույն սելֆի» մրցանակին: Հաղորդում է ITV-ն:
Զույգը ինքնանկար է արել պսակադրվելուց մի քանի վայրկյան անց՝ քահանայի թույլտվությամբ:
Ռոբինսոնի խոսքերով, նկարն իրենց դուր է եկել և որոշել են հրապարակել ֆեյսբուքում:
«Ես ապշեցի, երբ իմացա, որ մենք հաղթել ենք», – խոստովանել է բրիտանացին:
Իսկ հարսնացուն նշել է, որ սոցիալական կայքերում հաշիվ չունի և անգամ չի իմացել, որ մրցույթի են մասնակցում: