Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Պռյամոյից բլյ**, պռյամոյիիիիից, Էնքան ա խմել ԱԺ ճոճողը, որ ինքն էլ արդեն չի հիշում ինչ ա հիշում, իսկ ինչ չի հիշում․․․
Հ.Գ. Իմ պատկերացմամբ նույնիսկ Շմայսը գրելիս կգրեր «պՐյամոյից» գոնե, «պռյամոյից»-ը ախր համաձայնեք, որ շատ ո*ի ա:
Նշենք, որ ՔՊ-ական պատգամավորը այպես արձագանքել էր Վահե Մակարյանի՝ Հրապարակ․am-ում հրապարակած հոդվածին, որը ներկայացնում ենք ստորև․
««Նավակ ճոճող» անունով հայտնի մի ՔՊ-ական պատգամավոր , այսօր ֆեյսբուքյան իր էջում աչքի էր ընկնում տարօրինակ ակտիվությամբ: Նա պատգամավորին ոչ վայել անլրջությամբ մեկը մյուսի հետևից գրառումներ էր անում «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի վերաբերյալ:
Նրա գրառումների ոճն ու բովանդակությունն այնքան տարօրինակ են, որ տպավորություն է, թե Նավակ Ճոճողը ադեկվատ վիճակում չէ կամ առնվազն` քեֆը լավ է: Բայց միայն դա չէ խնդիրը, այլ ՔՊ-ական պատգամավորի թույլ տված ուղղագրական ու քերականական բազմաթիվ սխալները:
Նա, իհարկե, մշտապես է աչքի ընկել սխալներով լի տեքստերով, թեպետ` վերջին շրջանում նրա գրառումներում հիմնականում քիչ էին հանդիպում սխալները, որովհետև ասում են` ինքը չի գրում, այլ տալիս է` իր փոխարեն գրում կամ սրբագրում են, որ խայտառակ չլինի:
Այսօրվա գրառումները, սակայն, ակնհայտաբար հենց ինքն էլ գրել է, դրա համար էլ հիմնականում փողոցային բառապաշարով են, ու գրեթե ամեն բառի մեջ մեկ կամ մի քանի սխալ կա:
Ահավասիկ, նրանցից մի քանիսը`
«սյուձյան ծախած ա, խաղն էլ արած»,
«արա՜ էնքան բան կարամ ասեմ, ոչ միայն Եվրատեսիլ, վաաբշե պա-ժիզնի, արա՜,բայց զսպելու եմ, մինչև...»,
«մի բան էլ ասեմ գնամ, վերադառնամ էս տիրույթ թե՞ տենց լոքշ լռվեք իրար հետ, համարձակություն ունեք արտահայտվեք, ոնց որոշեք տենց կլինի՝ Ժողովրդավարությունը միշտ ընդդեմ Ավտորիտրիզմի»,
«Եվրատեսիլը որոշել ա, որ 90 -րից սկսած առաջին անգամ իրա քվերակությունը իսկապես արդար է լինելու: Փողին մուննաթ, մյուս տարի էլ մեր մոտ կանենք» ու այսպես շարունակ»: