esem.am-ը, գրելով, որ համացանցում մեծ տարածում է գտել հայ հայտնիների հոնորարների չափի մասին մի նյութ, որը նրանցից շատերի վրդովմունքն է առաջացրել, արձանագրում է, որ , բնական է` մերոնք չեն սիրում խոսել հոնորարների մասին. նրանք նշում են որ գոհ կամ դժգոհ են դրանց չափից, սակայն թիվ չեն բացահայտում:
esem.am-ն, այս առիթով, ինչպես նաև երգիչների շահութաբեր լինելու և ոլորտի գնային քաղաքականության մասին խոսել է Ռազմիկ Ամյանի և Մարտին Մկրտչյանի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանի հետ, ում խոսքով` կոնկրետ Ռազմիկ Ամյանի՝ 6000 դոլարի դիմաց 20 րոպե երգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Արմենի փոխանցմամբ՝ իրենք հստակ գնային քաղաքականություն են վարում, որը պատվիրատուից կախված չի փոփոխվում: «Եթե լինում են մարդիկ, ում հետ կոլեգիալ հարաբերություններ են, ելույթը կարող է լինել նվերի տեսքով, սակայն ոչ իջեցված գներով»,- ասել է Արմենն ու նշել, որ երգչի հոնորարները հաշվելը կոռեկտ չէ:
Արմենի փոխանցմամբ՝ երգչի գինը որոշվում է հաշվի առնելով մի քանի բան. համերգային ծրագրերի քանակը, պահանջարկն ու տվյալ շրջանում նրա վայելած մասսայանակությունը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: