▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փրկիչ» պատգամավորներին`գիտեի՞ք, որ ԱԺ-ի այգին Երևանի ամենախոշոր գերեզմանատներից մեկն է եղել

 Ի գիտություն` « …Այգին հիմնադրվել է Հայրենական մեծ պատերազմից հետո: Մինչև այդ, այն եղել է Երևանի ամենախոշոր գերեզմանոցներից մեկը: Ասում են, որ այն քանդելիս տարածքն անիծվել է բնակիչների կողմից':

ՀՀ ԱԺ-ի, Հռոմեական կայսերներին հարիր ցանկապատված այգին հանրային դարձնելու գաղափարը միանշանակ արժանացել է Հայաստանի սովորական քաղաքացիների հավանությանը: Դրա մասին են վկայում բազմաթիվ հրապարակումները: Իհարկե տրամաբանական է, որ իշխանության կողմից այդ առաջարկը տարբեր հիմնավորումներով չի ընդունվում: Ճիշտն ասած ինձ միշտ հետաքրքրել է, թե պատգամավորների համար, այդ, ի՞նչ կարևոր և անհրաժեշտ կենսական նշանակություն ունի այդ հրաշալի, չքնաղ այգին /առանց որի առկայության նրանք ոչ մի կերպ 'չեն կարող շարունակել' իրենց «տաժանակիր» աշխատանքը/, որ նրանք նույնիսկ չեն ուզում լսել այգին հանրությանը վերադարձնելու մասին …:
Հիշեցում` Ազգային ժողովի շենքը կառուցվել է 1947 թ., որի կանաչ հատվածը զբաղեցնում է 1,5 հեկտար տարածք: Շատ շարքային ճարտարապետներ, ինչպես նաև հազարավոր քաղաքացիներ կարծում են, որ Ազգային ժողովին կից զբոսայգին պետք է բաց լինի հանրության առաջ և ցանկապատված չլինի: Նրանք համեմատում են այն արտասահմանյան համանման պետական շինությունների հետ` օրինակ բերելով Վրաստանի Ազգային ժողովի շենքը, որը ցանկապատված չէ: Իսկ հակառակ այս կարծիքի կա նաև իշխանամետ ճարտարապետների կարծիք, որոնք պնդում են, որ Բաղրամյան փողոցը դա Ռուսթավելին չէ. Այնուհետև շարունակում են արդարանալ, որ Բաղրամյանի բոլոր շենքերը հետ են քաշված, և իրենց դիմաց կան այգիներ, որոնք բոլորն էլ անջատված են ցանկապատներով: Այսինքն տրամաբանությունը հետևյալի մեջ է` սա քաղաքաշինական տարր է, ոչ թե ժողովրդին պատգամավորներից անջրպետելու միջոց, բայց այդ դեպքում անհասկանալի է դառնում, եթե այդ ցանկապատը ուղղակի ճարտարապետական տար է, ապա ինչու են ցանկապատի դարբասների հետևում ոստիկանական և ուժային հենակետեր տեղադրված: Չէ, որ ոչ մի քաղաքացի առանց համապատասխան անցագրի չի կարող մուտք գործել վերոհիշյալ այգին, այդ դեպքում կորու՞մ է չէ ցանկապատի ֆորմալ բնույթը:
Հ.Գ. Ձեր ' փրկարար' օրենքները կարելի է ընդունել ավելի համեստ պայմաններում. Այգին վերադարձրեք հանրությանը….:

Կարեն Թումանյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին