▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պրիմիտիվ գողություն» ոստիկանությունում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 5-11-ը Մոսկվայով Երեւանից Դուբայ, այնուհետեւ Դուբայից Երեւան մեկ անձի տոմսերի համար վճարել է 476.000 դրամ կամ մոտ 900 եվրո: Տոմսը էկոնոմ դասի է եւ գնվել է հայտնի «Սպուտնիկ» գործակալությունից:

Մինչդեռ «Քաթար» ավիաընկերությունից կարելի էր Երեւան-Դուբայ-Երեւան տոմսը գնել ընդամենը 250 եվրոյով կամ 130.000 դրամով: Բայց ոստիկանության գնման ակտում այս երթուղին այնպես էր ներկայացված, որ թվում էր, թե դրանք առանձին թռիչքներ են:

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ անգամ այս պարագայում հնարավոր է այդ թռիչքը գրեթե կրկնակի ցածր գնով կազմակերպել: Ոստիկանությունը Երեւան-Մոսկվա-Երեւան տոմսը ձեռք է բերել 181 կամ 168 հազար դրամով, այն դեպքում, երբ այդ չվերթի մեկ տոմսն արժե կրկնակի էժան՝ մոտ 150 եվրո կամ 80.000 դրամ:

Իսկ թե պետական գերատեսչություններն ինչու են նման թանկ տոմս ձեռք բերում, մնում է գուշակել՝ նրանք կամ պետբյուջեի հաշվին հնարավորինս հարմարավետ տոմս են գնում, կամ էլ ավիաընկերությունների հետ պրիմիտիվ գողությամբ են զբաղվում: Հավելենք, որ մեր տեղեկություններով «Սպուտնիկ» ավիաընկերությունը պատկանում է ԱԱԾ նախկին պաշտոնյայի: Եվ եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ ոստիկանության գնումները հիմնականում այնտեղից են կատարվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին