▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պրիմադոննայից ավելի հայերն են մտահոգ նորածինների կնունքի հարցով

Մի պահ թվաց, թե համացանցային լրատվադաշտը պարապուրդի կմատնվի ուր որ է. դե հասկանալի է Զառայի թեման ոնց որ հանգավ, գոնե առայժմ, Արգամիչի թեման դեռ չի սկսվել, օրիորդ Արփինեի թեման, կայքերից մեկի կողմից հազիվ սկսված, միանգամից փակվեց ... բայց չէ փառք Աստծո թեմա գտնվեց ու էլի հիշենք Աբովյանին ու օրհնված ռուսի ոտքը .... նախ Շերին ավանարկել ու վիրավորել է բոլոր իմաստներով ռուսահպատակ Գարիկ Մարտիրոսյանը և ապա .... համատիեզերական հարց է գալիս ասպարեզ .... ժամանակին որ պակաս Քիմ Քարդաշյան եղած /լավ իմաստով/ Ալլա Պուգաչյովայի ու Գալկինի երեխաների կնունքի հարցը .... հասկանում եք ախր դրանից է կախված աբսուրդի երկիր Հայաստանի գոյության հետագա 5-10 տարիները: Բա ոնց: Անդրեյ Կուրաևը, որ Ռուս եկեղեցու հոգևորական է, նշել է, որ չի կարելի այդ նորածիններին կնքել եկեղեցում, քանի որ Ռուս եկեղեցին դեմ է փոխնակ մայրությանը: Եվ .... ուր որ է կսկսվի համազգային ընդվզում այս խոսքի դեմ ... թերևս Պրիմադոննայից ավելի հարցը արդիականություն կստանա մեր հայ հասարակության մոտ .... դեռ տեսեք ինչեր են լինելու: Ականջդ կանչի լֆիկյան կնունքի «Ջիվան ձյաձյա» ուր ես մի հատ թռի Մոսկվա քո ձևերով հարցին լուծում տուր արի էլի, ինչ Կուրաև, ինչ փոխնակ մայրության հանդեպ բացասական կարծիք /թեև վստահ եմ քո համար սուրրոգատ մայրությունը բազմաթիվ անհայտներով գերբարդ մատրիցային հավասարում է/:


Արսեն Լևոնյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին