Delfi.ua-ն գրում է,որ Ալլա Պուգաչովայի թոռիկն անակնկալների եւ էքստրիմի սիրահար է, այդ պատճառով առաջարկն արել է հիշարժան միջավայրում:
Դուբայում Նիկիտան Աիդային հրավիրել է ստորջրյա ռեստորան եւ ընթրիքի ժամանակ խնդրել նրա ձեռքը:
Ապակու մյուս կողմում ջրասուզակ է հայտնվել`«Կամուսնանա՞ս ինձ հետ» գրությամբ պաստառով, իսկ այդ պահին Պրեսնյակովն Աիդային մատանի է նվիրել: