▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պրեմիերա. Սոնա Շահգելդյան և Սևակ Ամրոյան` «Սարերի հովին մեռնեմ»

Սոնա Շահգելդյանն ու Սևակ Ամրոյանը շուտով կներկայացնեն «Սարերի հովին մեռնեմ» հայտնի երգի տեսահոլովակը: Երգը նրանք ձայնագրել են դեռ 2012 թվականին և շուտով պատրաստվում են հանդիսատեսի դատին հանձնել երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը:

Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Սոնա Շահգելդյանի հետ` ճշտելու տեսահոլովակի նկարահանման հետ կապված մանրամասները.

«Երկար քննարկումներից ու նախապատրաստվելուց հետո սկսեցինք նկարահանումը: Մտահղացումը ծնվել է իմ, մայրիկիս և Սևակի մոտ: Հովհաննես Բադալյանի մշակմամբ երգը ես և Սևակը սիրով ենք կատարել, իմ կարծիքով այն իր տեսակի մեջ տարբերվող է լինելու: Իսկ տեսահոլովակի ռեժիսորը` իմ շատ սիրելի  Արմեն Փիրիմասիհին է: Սյուժեի հիմքում հայրենադարձությունն է, ամեն հայ որտեղ էլ լինի, միևնույն է, ձգտում է իր արմատներին: Նվիրում ենք այն մարդկանց, որոնք վերադարձել են ապրելու Հայաստանում, և, ինչու ոչ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սևակն ու ես տեսահոլովակում կներկայանանք երեք կերպարով: Սևակի հագուստի ոճով զբաղվել է մոդելավորող Արամ Նիկոլյանը, իսկ իմ զգեստները ընտրել ենք ես ու մայրս: Ես ուրախ եմ, որ մենք աշխատել ենք բավական մեծ և պրոֆեսիոնալ թիմով: Տեսահոլովակը հանրության դատին կհանձնենք փետրվար-մարտ ամիսներին, սակայն դա դեռ ամենը չէ, այս տարի ես նոր ստեղծագործություններով ու անակնկալներով հանդես կգամ» ,- Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում եզրափակեց երգչուհին:

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին