Անգլիական Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4-0 հաշվով պարտության մատնեց «Վեսթ Հեմին»:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: 53-րդ րոպեին նրա գոլային փոխանցումից հետո աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն, 87-րդ րոպեին Հենրիխն օգնեց հաջողության հասնել Անտոնի Մարսիալին: