Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում ավարտվել է զենքերը վայր դնելու և իշխանություններին հանձնվելու գործողությունները:
«Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամները դուրս բերվեցին գնդի տարածքից: ՊՊԾ գնդից վերջինը դուրս եկավ զինված խմբի, Ժիրայր Սէֆիլյանի և իշխանությունների միջև բանակցությունները վարող ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը:
Հիշեցնենք, որ Սասնա Ծռերը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ արյունահեղությունից խուսափելու համար, հանձնվում են ու ընտրում ռազմագերու կարգավիճակը: