«Ուզում եմ ուշադրություն դարձնենք իմ կողմից ներկայացված ժողովրդի ապստամբության վերաբերյալ հայտարարությանը: Թեպետ նրան, որ այս հայտարարությանը պետաիրավական հանձնաժողովը դրական վերաբերմունք չի ցուցաբերել, այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք է կողմ քվեարկեք և մենք այստեղ քննարկենք ժողովրդի ապստամբության իրավունքը, որովհետև ապստամբությունը տեղի ունեցավ ամռանը, և ապստամբողները մեր հանրության բոլոր սոցիալական շերտերի ներկայացուցիչներն էին և նրանցից շատերը ներկայացնում էին առաջին Արցախյան պատերազմը: Հետևաբար` մենք ունենք խնդիր` լսելու, թե ինչու ապստամբեցին, մեր ժողովրդի մի մասը վերցրեց զենքը և դրա միջոցով պաշարեց ոստիկանությունը: Դրանից պետք է դասեր քաղենք, հատկապես հաշվի առնելով, որ այս պահին ունենք շուրջ 6 միլիարդ դոլար արտաքին պետական պարտք և այդ պարտքի սպասարկումը մեզանից տանում է միլիոնավոր դոլարներ: Այդպիսի պարտքերի տակ են մեր բոլոր հայրենակիցները, որովհետև վարկեր են վերցրել և չեն կարողանում դրանք ժամանակին փակել: Հետևաբար` ապստամբության իրավունքը և ապստամբացումը չենք կարող բացառել նաև ապագայում: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ մենք քննարկենք այս հայտարարությունը, գուցե հետո չցանկանանք ընդունել հայտարարության դրույթները, բայց, այնուամենայնիվ, հորդորում եմ Ձեզ կողմ քվեարկել և քննարկում անցկացնել: Սա բոլորիս է անհրաժեշտ է: ԱԺ-ն, ի վերջո, այն մարմինն է, որտեղ պետք անցկացվեն քաղաքական քննարկումներ` քաղաքական օրակարգի շուրջ»,-այսօր ԱԺ-ում ասաց Զարուհի Փոստանջյանը:
ՊՊԾ գնդի գրավումից պետք է դասեր քաղել և ԱԺ-ում քննարկել ժողովրդի ապստամբության իրավունքը. Փոստանջյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet