Ես չեմ լսել որևէ հայաստանցու անուն, ով իր կարիերայի ընթացքում լքեր բարձր պետական պաշտոն գործարարությամբ զբաղվելու նպատակով: Հատկապես, որ այդ երկուսի զուգակցմանը ոչինչ այս երկրում չի խանգարում, քանի որ «թղթերով» սովորաբար ամեն ինչ «օրինական» է լինում: Ասվածի համատեքստում պարզ է, որ չարժե վստահել փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խոսքին, ու համոզված եմ, որ նրան «ընկերական» առաջարկել են հրաժարականի դիմում գրել: Քանի որ չեմ կարծում, թե կարելի է հրաժարվել թեկուզև փոքր երկրի փոխվարչապետի պաշտոնից մեկ այլ երկրի որևէ բիզնես կառույցում փոխնախագահ աշխատելու համար. նախագահի համար հաստատ հապարակային մրցույթ է անցկացվում: Իսկ թե ինչու է հենց հիմա կատարվել այդ «ընկերական» առաջարկը՝ դժվարանում եմ մեկնաբանել:
Վախթանգ Սիրադեղյան
Փոխվարչապետի պաշտոնից ուղղակի չեն հրաժարվում որևէ բիզնես կառույցում փոխնախագահ աշխատելու համար
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet