▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված եղել

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված եղել՝ բանակից խուսափելու համար: 

Այս մասին  գրում է oragir.news-ը՝  վկայակոչելով իրեն հասած տեղեկություններ։ 

Ըստ աղբյուրի՝  Մաթևոսյանը որպես մեղադրյալ է ներգրավված եղել ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում)։ 

ՀՀ ոստիկանության կողմից 2011 թ․ փետրվարի 3-ին հայտարարվել է հետախուզում Մաթևոսյանի նկատմամբ՝ ձերբակալման որոշմամբ, հետախուզումը դադարեցվել է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին, սակայն թե ինչ ճակատագիր է ունեցել քրգործը, այդպես էլ հայտնի չէ։ 

Համբարձում Մաթևոսյանը չի պատասխանել կայքի հարցերին, իսկ Կառավարությունից պատասխանել են, որ «փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի անունով ստացված հարցման պատասխանը դուրս է ՏԱ մասին ՀՀ օրենքի կարգավորման դաշտից»: 
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին