▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխքաղաքապետերից ոմանք շոու բիզնեսից են. նրանցից մեկը Հայկ Մարությանի ֆիլմերի պրոդյուսերն է

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հրապարակվեցին քաղաքապետի տեղակալների անունները: Հայկ Մարությանն իր տեղակալներ է տեսնում ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամներ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Տիգրան Վիրաբյանին եւ Սերգեյ Հարությունյանին: Ինչպեսեւ գրել էինք՝ առաջին տեղակալի թեկնածուն Հրաչյա Սարգսյանն է։ Նա կառավարման մասնագետ է, «Արդշինբանկ» ՓԲԸ սպառողական եւ հիպոթեքային վարկավորման, ռիսկերի կառավարման բաժնի պետը։

 

 

 

Գրել էինք նաեւ Հայկ Սարգսյանի մասին՝ մասնագիտությամբ տնտեսագետ, Տնտեսագիտական համալսարանի դասախոս։ 2006-2018 թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ որպես ապահովագրական ընկերությունների վերահսկողության բաժնի ղեկավար։

Մյուս 2 փոխքաղաքապետները, պարզվեց, քաղաքապետի հարազատ միջավայրից են՝ շոու բիզնեսից։ «Տրիադա» ստուդիայի փոխտնօրեն Սերգեյ Հարությունյանը, որը բազմաթիվ ֆիլմերի, հոլովակների պրոդյուսեր է, Հայկ Մարությանի «Kargin studio»-ի նկարահանած «Սիրո գործակից» եւ «Սուպեր մամա 2» ֆիլմի պրոդյուսերն է։ Նախկին իշխանությունները նրան հաճախ էին պատվերներ իջեցնում։

 

 

 

Չորրորդն էլ Տիգրան Վիրաբյանն է՝ Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենը։ Ասում են՝ կազմակերպչական ունակություններով օժտված անձնավորություն է։ Նրա օրոք թատրոնը կենդանացել է, որոշ ներկայացումների ժամանակ նույնիսկ անշլագ է լինում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին