«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղաքական խարդավանքները միշտ ուղեկցել են տարբեր ժամանակների իշխանական թիմի ներկայացուցիչներին, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ խարդավանքները հատկապե՛ս ընդգծված են: Հարցին ի պատասխան՝ Փամբուխչյանն ասաց. «Իմ ամբողջ կյանքի թե՛ աշխատանքային, թե՛ քաղաքական գործունեության ընթացքում, մասնավոր թե պետական, որևէ մեկի դեմ դավեր չեմ նյութել, առավել ևս՝ թիմակիցների, մասնավորապես՝ ընկերների նկատմամբ։ Դա իմ խառնվածքը և գործելաոճը չէ»: Փամբուխչյանը, իհարկե, ջերմորեն շրջանցեց կոնկրետ հարցադրումը, սակայն ՔՊ թիմի գործելաոճն այլ բան է փաստում։ Ակնհայտորեն սերտաճելով տեղական գործարարների կամ, այսպես ասած, «նախկինների» հետ, Արմեն Փամբուխչյանն իր բարեկեցության հարցերն է կարգավորում և թոշակառու հոր համար 102 միլիոն դրամի սուբսիդիա ապահովում՝ էլի «նախկինների» հովանավորյալ գործարարների երաշխավորությամբ»: |
Փոխքաղաքապետը դավեր է նյութում, որ վեր բարձրանա
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet