▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պողոսյան պարտեզների հայտարարությունը. Սիրահարների այգում ոչ ոք չի արգելում համբուրվել

Վերջին օրերին մի շարք առցանց զանգվածային լրատվության միջոցների միջոցով, ինչպես նաև սոցիալական ցանցերում, տարածվել է մի տեղեկություն, ըստ որի` Երևանի Սիրահարների այգու տարածքում արգելվում է համբուրվել: Այդ տեղեկությունը վերցված է «Սփյուռքի ներդրումները Երևանում. Սիրահարների այգու և Կասկադի ազդեցությունը Երևանի և երևանցիների վրա կատարված հետազոտության վերաբերյալ տեղի ունեցած քննարկման ժամանակ հնչած մի կարծիքի հիման վրա, որն իրականությանը չի համապատասախանում։ 
Պողոսյան պարտեզները, որպես Երևանի Սիրահաերի այգու շահագործող կազմակերպություն, քաջալերում է հանրության ու, հատկապես, երիտասարդության ազատության իրավունքը, բառիս ամենալայն իմաստով, եթե այն չի հակասում Հայաատանի Հանրապետության օրենքներին ու մեր հասարակությունում ընդունված համակեցության կանոններին։ 
Երևանի Սիրահարների այգու տարածքում արգելված են միայն այն գործողությունները, որոնք արգելված են Երևանի Սիրահարների այգու տարածքում գործող կանոններում։ Այդ կանոնները առկա են այգու հիմնական մուտքերի մոտ, ինչպես նաև առկա են առցանց Պողոսյան պարտեզների պաշտոնական կայքում՝ www.bg.am:

Պողոսյան պարտեզներ հիմնադրամ

 
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին