ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Աժ արտահերթ նիստի ժամանակ ասաց, որ դժգոհ է նոր կառավարության կազմից և կառուցվածքային փոփոխություններից։ Վերջինս իր խոսքում նշեց.
«Տեսնում ենք, որ նաև փողոցից բերված մարդիկ են նշանակվում նախարարներ, ովքեր կապ չունեն ոլորտի հետ: Ասում են մենեջերներ են, բայց կառավարության ղեկավարումը մենեջերություն չէ, դա քաղաքականություն է, իսկ ինչպիսի քաղաքականություն եք ընտրել դուք, ասեմ` քաղաքականություն, որը նորից կրկնելու է 25 տարին: Մենք ժամանակ չունենք ևս մեկ 25 տարի անցնել, քանի որ կորցնում ենք մեր պետականությունը»:
Զարուհիւ Փոստանջյանն իր ելույթը եզրափակեց՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում միակ ելքն ապստամբության դիմելն ։