▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխնախարարներին պարտադրում են ազատվել աշխատանքից. Փաշինյանը ներքին հրահանգին չեն ենթարկվել

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության երկու փոխնախարարների՝ Սուրեն Քրմոյանին եւ Արթուր Հովհաննիսյանին պարտադրում են աշխատանքից ազատման դիմում գրել: Նրանց մեղքն այն է, որ ամանորյա տոներն անցկացրել են արտասահմանում, չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներքին հրահանգին, ըստ որի՝ նախարարները եւ փոխնախարարները պետք է Ամանորին մնային Հայաստանում: 

 

 

 

 

 

 

 

 

Մինչդեռ պարզվում է, որ Քրմոյանը եւ Հովհաննիսյանը արտասահմանյան ուղեւորության փաթեթները ձեռք էին բերել մինչեւ վարչապետի հրահանգը, իսկ հրահանգը լինելուց հետո էլ ստացել էին իրենց անմիջական վերադասի՝ նախարար Արտակ Զեյնալյանի թույլտվությունը: Եվ չնայած դրան, հիմա նրանց գլխին կախված է աշխատանքից ազատվելու վտանգը: Արդարադատության փոխնախարարները ցանկություն ունեն հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ ինչ-որ լուծում գտնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին