▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փող գանձելու համար Սարգսյանն ասում էր՝ «ունեցիր տեխզննության կտրոն, բայց տեխզննում մի անցիր»

Խորհրդարանը քննարկում էր  «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Առաջարկվում է տեխզննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով այն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի ու արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխզննման կտրոնի փոխարեն:

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը հիշեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: «2010-ին նա որոշեց, որ, կարգավորումը մոտավորապես այսպես էր՝ «ունեցիր մի վկայական, որ ունես տեխզննություն, բայց փաստացի դու կարաս տեխզննություն չանցնես»: Սա անլուրջ վերաբերմունք էր երթևեկության անվտանգության նպատմամբ: Առաջնային խնդիրը դրված էր փող գանձել, բանկերի գործառույթներն աշխուժացնել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին