▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փո՞ղ եք ուզում, էդպես ասեք, թե չէ ընկել եք խեղճ արվեստասերի պոչի հետևից, որ ի՞նչ անեք...

Համացանցում կարդացի, որ կինոարվեստի կարկառուն ներկայացուցիչ Ճոյտը, ներեցեք, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, պատրաստ է պետությանը փող տալ, եթե պետությանը փող է պետք:Մարդը ասում է. <<փո՞ղ եք ուզում, ասեք տամ, էլ ձերբակալելս որն ա>>:

Ճոյտին մեղադրում են հարկային պարտավորությունները չկատարելու մեջ եւ ապօրինի ձեռնարկատիրության ծավալելու համար կալանավորված: Հարկային դաշտը նոր է պարզում, որ Ճոյտը ծավալել է ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելով, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով:

Փո՞ղ եք ուզում, էդպես ասեք, թե չէ ընկել եք խեղճ արվեստասերի պոչի հետևից, որ ի՞նչ անեք:

 

 

Լիլիթ Ղազարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին