Ռուսաստանը և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվ նպաստելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում փոխզիջման հասնելուն: Այս մասին գրում է «Իզվեստիան»՝ հղում անելով դիվանագիտական շրջանակում իր աղբյուրին/ ռուսերեն ամբողջական տեքստն՝ այս հղումով/:
Համաձայն դրա՝ Ռուսաստանի առաջնորդը, մասնավորապես, պատրաստ է անձամբ երկու կողմերին էլ համոզել փոխզիջման անհրաժեշտության մեջ: Ընդ որում, երբ խոսքը շփման գոտում լարվածության նվազման մասին է, կողմերից և ոչ մեկը, գրում է թերթը, պատրաստ չէ զիջել:
«Երբ խոսքը գնում է ռազմական գործողությունների դադարեցման մասին, երկու կողմն էլ պատրաստ են նստել բանակցային սեղանին: Բայց միանգամից հիշում են փոխադարձ խնդիրները, և տարածքային հարցը դառնում անլուծելի: Սպասվում են բավականին ծանր բանակցություններ, և առանց Ռուսաստանի օգնության՝ հնարավոր չի լինի»,- ասել է աղբյուրը:
Կարգավորման ռուսաստանյան տարբերակը նախատեսում է վերադարձնել Ադրբեջանին որոշ տարածքներ, հակամարտության գոտի մտցնել խաղաղապահների, վերադարձնել փախստականների և լեգիտիմացնել Ղարաբաղը՝ ապահովել սահմանների բացում և տնտեսական կապերի վերականգնում: Իսկ հետագայում, երբ կրքերը հանդարտվեն, հանրաքվե անցկացնել: Սակայն կողմերից և ոչ մեկը, ըստ թերթի, չի համաձայնվում այդ տարբերակին, եթե հանրաքվեի արդյունքները իր օգտին չեն լինելու:
Թարգմանությունն՝ aysor.am-ի