ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում, Ղազախստանում եւ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները՝ասելով, թե տարածաշրջանում տեղի ունեցողն անհանգստացնում է Մոսկվային: «Մի դեպքում խոսք է գնում պետական հեղաշրջման մասին, ինչը բերել է բազմաթիվ զոհերի, մյուս երկու դեպքերում՝ քրեական տարբեր դրսեւորումների»,-ասել է Պեսկովը:
Իր հերթին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, մասնավորապես, հայտարարելով.
«Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, Թուրքիայում, Հայաստանում, Ղազախստանում, իրադրությունը շատ ծանր է, եւ մենք, ինչ էլ որ լինի, պետք է պահպանենք մեր երկրի խաղաղությունն ու հանգստությունը»:
Առավել մանրամասն՝ այստեղ