ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն օգոստոսի սկզբին Ռուսաստանի քաղաքներից մեկում:
«Իսկապես, հիմա դիվանագիտական ալիքներով նախապատրաստվում է Պուտինի ու Էրդողանի հանդիպումը: Մենք պայմանավորվել ենք, որ այս հանդիպումը կկայանա օգոստոսի առաջին տասը օրերին, Ռուսաստանի դաշնությունում՝ բայց քաղաքն ու օրը դեռ հայտնի չեն»- ասել է Պեսկովը: