▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինի նկարով շապիկ հագած ուկրաինացի հյուպատոսը հեռացվել է պաշտոնից

ermenihaber-ը գրում է.Ադանայում (Թուրքիա) Ուկրաինայի հյուպատոս Լևենտ Այդընը պաշտոնանկ է արվել` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով շապիկ հագնելու համար:Ըստ թուրքական «İhlas Haber » լրատվական գործակալության` Այդընը կամերունցի հայտնի ֆուտբոլիստ Սամուել Էտոյի` թուրքական «Անթալյասփոր» ֆուտբոլային ակումին միանալուն նվիրված արարողությանը հագել էր Պուտինի նկարով շապիկ: Վերջինիս վրա  եղել են նաև ռուսերեն «Քաղաքավարությունը մեր ամեն ինչն է» գրությունը:

Սա զայրացրել է ուկրաինացի պատգմավոր Օլեգ Լյաշկոյին, ով կոչ էր արել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարին` հյուպատոսին հեռացնել պաշտոնից` ասելով. «Այդընի պահվածքը հարիր չէ Ուկրաինայի պատվավոր հյուպատոսի պաշտոնին: Սա առաջացրել է Ուկրաինայի քազաքացիների զայրույթը: Պահանջում եմ նրա հեռացումը»:

Այնուհետև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկիի որոշմամբ հյուպատոսը հեռացվել է պաշտոնից: «Լեվենտ Այդընը օգնել է շատ ուկրաինացի քաղաքացիներին, սակայն սա սկզբունքի հարց է: Ես որոշում ընդունեցի դադարեցնել նրա` Ուկրաինայի հյուպատոսի լիազորությունները»,-ասել է նախարարը:

Ադանայում (Թուրքիա) Ուկրաինայի հյուպատոս Լևենտ Այդընը պաշտոնանկ է արվել` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով շապիկ հագնելու համար:
Ըստ թուրքական «İhlas Haber » լրատվական գործակալության` Այդընը կամերունցի հայտնի ֆուտբոլիստ Սամուել Էտոյի` թուրքական «Անթալյասփոր» ֆուտբոլային ակումին միանալուն նվիրված արարողությանը հագել էր Պուտինի նկարով շապիկ: Վերջինիս վրա  եղել են նաև ռուսերեն «Քաղաքավարությունը մեր ամեն ինչն է» գրությունը:
Սա զայրացրել է ուկրաինացի պատգմավոր Օլեգ Լյաշկոյին, ով կոչ էր արել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարին` հյուպատոսին հեռացնել պաշտոնից` ասելով. «Այդընի պահվածքը հարիր չէ Ուկրաինայի պատվավոր հյուպատոսի պաշտոնին: Սա առաջացրել է Ուկրաինայի քազաքացիների զայրույթը: Պահանջում եմ նրա հեռացումը»:
Այնուհետև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկիի որոշմամբ հյուպատոսը հեռացվել է պաշտոնից: «Լեվենտ Այդընը օգնել է շատ ուկրաինացի քաղաքացիներին, սակայն սա սկզբունքի հարց է: Ես որոշում ընդունեցի դադարեցնել նրա` Ուկրաինայի հյուպատոսի լիազորությունները»,-ասել է նախարարը:

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին